Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի կառուցապատման ծրագրի շրջանակում նախատեսվում է բնակելի 4 լոտերի կառուցում, որոնց առաջին և երկրորդ հարկերը լինելու են առևտրա-հասարակական նշանակության, միևնույն ժամանակ նախագիծը ներառում է երկու երկհարկ հուշարձան-շենքերի կառուցում։ Ընկերության նպատակն է ստեղծել ու զարգացնել ժամանակակից, հարմարավետ բնակելի համալիր`  դարձնելով այն հասարակական ժամանցի կարևոր կենտրոն։

Բոլոր բնակելի շենքերը համալրված են բազմաստիճան անվտանգության համակարգով՝ ներառելով ընդհանուր օգտագործման տեսահսկման համակարգ բնակելի և հասարակական վայրերում։

Ա մասնաշենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են, իսկ Բ, Գ մասնաշենքերի նախագծման աշխատանքները փորձաքննության փուլում են։
Շենքերը նախատեսվում է կառուցել Էներգախնայողության A+ դասի։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ընկերության կողմից։

Նախագծման աշխատանքները՝  Նարեկ Սարգսյան Ճարտարապետական Արվեստանոցի։

Տեխնիկական բնութագիր

Kone ապրանքանիշի վերելակներ

Ջրատար խողովակներ՝ գերմանական K-Aqua ապրանքանիշի

Ալյումինե պատուհաններ՝ էներգախնայող ապակիներով

Ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ պատեր

Ջեռուցման և հովացման անհատական համակարգ՝ ճապոնական Mitsubishi Electric ապրանքանիշի

1-ին մասնաշենք

2-րդ մասնաշենք

ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10

info@apex-gm.am

+37443002620

 

 

Apex. Copyright © 2022. All Rights Reserved.