Տրվել է Ամիրյան-Սարյան շենքի կառուցման նախագծման թույլտվությունը

Տեղեկացնում ենք, որ  Ջի Էմ Դեվելոփեր ՍՊ ընկերությունը ստացել է Ամիրյան-Սարյան բնակելի համալիրի կառուցման Նախագծման թույլտվությունը (Ճարտարապետահատակագծային առաջադրանք)։

Հետևեք մեր թարմացումներին և մենք կտեղեկացնենք Ձեզ բոլոր նորությունները։

Կից փաստաթուղթը․ սեղմիր

Լուսանկարներ շին․ հրապարակից հունվար

Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի մեր համալիրում շինարարական աշխատանքները շարունակվում են։ Այս պահին տեղի է ունենում առաջին մասնաշենքի, բնակելի 2-րդ հարկի` ծածկի կառուցման աշխատանքները։ Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեր կայքէջում, կից հղումով՝ սեղմիր։

Հատված Ֆիրդուսի շինարարական աշխատանքներից

Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի կառուցապատման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հարգելի հաճախորդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի մեր փողոցի շինարարական աշխատանքները շարունակվում են։ Եթե դեռ չեք ընտրել բնակարան կամ կոմերցիոն տարածք, ապա բաց մի թողեք հնարավորությունը ձեռք բերել այն հենց Երևանի կենտրոնում։

📞 +374 43002620

«Kraiburg» հակավիբրացիոն նյութի տեղադրում

Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի կառուցապատման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Այս պահին տեղադրվում է գերմանական «Kraiburg» ապրանքանիշի արտադրության հատուկ հակավիբրացիոն նյութի շերտային հատվածը, որը Գերմանիայից ներկրվել է հատուկ մեր փողոցի վեց մասնաշենքերի հիմքային հատվածում տեղադրման համար։

Հաշվի առնելով այն, որ կառուցվող նոր փողոցի մոտակա տարածքում է գտնվում «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը, ուստի առավել քան կարևոր է Հայաստանում իր տեսակի մեջ յուրօրինակ այս նյութի օգտագործումը, որն իր հերթին լուծում է մի շարք խնդիրներ՝ վիբրացիայի և ձայնի մեկուսացման տեսանկյունից։

Ինչպես և խոստացել էինք, մենք ապահովում ենք բարձր որակ և ապահով շինություններ, որի շնորհիվ կստեղծվի լիարժեք և անվտանգ միջավայր։

Ինչու՞ վիբրացիոն մեկուսացում.

Արդյունաբերությունը, տրանսպորտը և քաղաքաշինությունը գնալով զարգանում է և նոր մարտահրավերներ ստեղծում՝ ձայնի և թրթռումների հետևանքով առաջացնելով խնդիրներ։ Առանց համապատասխան միջոցների, շենքերը, դրանցում ապրող մարդիկ, ավտոմեքենաները, ավտոկայանատեղիները կամ զգայուն բաղադրիչները անպաշտպան են անմիջական շրջակայքի թրթռումներից:

Վիբրացիոն մեկուսացման առավելությունները.

Շենքերի  համար՝ շենքի կամ շինության հատվածի հուսալի վիբրացիոն պաշտպանություն արտաքին աղբյուրներից և դրանց թրթռումներից, շենքի  հուսալիության բարձրացում, կյանքի և աշխատանքի որակի բարելավում և հարմարավետության ապահովում։

 

 

Տրվել է շինարարական թույլտվություն

Ուշադրություն, ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ընկերությունը ստացել է Երևանի 33-րդ (ֆիրդուս) թաղամասի Ա մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացման թույլտվությունը և արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները։

Հետևեք մեր թարմացումներին և մենք կտեղեկացնենք Ձեզ բոլոր նորությունները։

Կից փաստաթուղթը․ սեղմիր

Նախավաճառքը մեկնարկել է

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկել է Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասում կառուցվող 4 լոտերի բնակարանների նախավաճառքը։

Հիշեցնենք, որ բնակարանները կարող եք ամրագրել անմիջապես կառուցապատողից։

APEX-ը մասնակցեց «Build Armenia-2021» էքսպո-ցուցահանդեսին

Սեպտեմբերի 24-25-ին մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ կառուցապատման ոլորտի՝ Հայաստանում առաջին ամենամեծ միջոցառումը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Build Armenia 2021 էքսպոն միավորել էր կառուցապատող 50-ից ավելի ընկերությունների, որոնք ներկայացնում էին իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը: Երևանի փոքր կենտրոնում իրականացնելով ներդրումային ծրագրեր, APEX ապրանքանիշը էքսպոին ներկայացնում էր երեք նախագիծ։ Ուշադրության արժանացավ հատկապես Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասում իրականացվելիք նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է բնակելի և առևտրա-հասարակական նշանակության տարածքների կառուցում։ Երևանի պատմական կենտրոնում իրականացվող եզակի նախագծերից է «Հին Երևան»-ի նախագիծը, որի հիմքում մայրաքաղաքի հին ճարտարապետական տեսքի և մշակութային նշանակության տարածքների պահպանումն է։ Ամիրյան-Սարյան փողոցների հատման շրջակայքում իրականացվող կառուցապատման ծրագիրը ևս ներառում է բնակելի և առևտրա-հասարակական շենքերի կառուցում։
Միջոցառումը միտված է համախմբելու Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ստեղծել կապ նրանց ու գործընկերների միջև։

5 տարվա երաշխիք Mitsubishi Electric ապրանքանիշի կողմից

Mitsubishi Electric ապրանքանիշի ներկայացուցիչների, «Կոնսէլ» և «Ջի էմ դեվելոփեր» ընկերությունների ներկայացուցիչների միջև սեպտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի Ճապոնական Mitsubishi ապրանքանիշը տրամադրելու է 5 տարվա երաշխիք՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի շենքերում և «Ամիրյան-Սարյան» շենքերում տեղադրվող ջեռուցման և հովացման համակարգերի համար: Սա մեծ առավելություն է գնորդների համար անմիջապես արտադրողից ստանալու արտադրանքի որակի ապահովագրություն։

ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10

info@apex-gm.am

+37443002620

 

 

Apex. Copyright © 2022. All Rights Reserved.