5 տարվա երաշխիք Mitsubishi Electric ապրանքանիշի կողմից
Mitsubishi Electric ապրանքանիշի ներկայացուցիչների, «Կոնսէլ» և «Ջի էմ դեվելոփեր» ընկերությունների ներկայացուցիչների միջև սեպտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն, ըստ որի Ճապոնական Mitsubishi ապրանքանիշը տրամադրելու է 5 տարվա երաշխիք՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի շենքերում և «Ամիրյան-Սարյան» շենքերում տեղադրվող ջեռուցման և հովացման համակարգերի համար: Սա մեծ առավելություն է գնորդների համար անմիջապես արտադրողից ստանալու արտադրանքի որակի ապահովագրություն։