Սեպտեմբերի 24-25-ին մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ կառուցապատման ոլորտի՝ Հայաստանում առաջին ամենամեծ միջոցառումը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Build Armenia 2021 էքսպոն միավորել էր կառուցապատող 50-ից ավելի ընկերությունների, որոնք ներկայացնում էին իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը:
Երևանի փոքր կենտրոնում իրականացնելով ներդրումային ծրագրեր, APEX ապրանքանիշը էքսպոին ներկայացնում էր երեք նախագիծ։ Ուշադրության արժանացավ հատկապես Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասում իրականացվելիք նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է բնակելի և առևտրա-հասարակական նշանակության տարածքների կառուցում։ Երևանի պատմական կենտրոնում իրականացվող եզակի նախագծերից է «Հին Երևան»-ի նախագիծը, որի հիմքում մայրաքաղաքի հին ճարտարապետական տեսքի և մշակութային նշանակության տարածքների պահպանումն է։ Ամիրյան-Սարյան փողոցների հատման շրջակայքում իրականացվող կառուցապատման ծրագիրը ևս ներառում է բնակելի և առևտրա-հասարակական շենքերի կառուցում։
Միջոցառումը միտված է համախմբելու Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ստեղծել կապ նրանց ու գործընկերների միջև։