Երևանի 33-րդ (Ֆիրդուս) թաղամասի կառուցապատման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Այս պահին տեղադրվում է գերմանական «Kraiburg» ապրանքանիշի արտադրության հատուկ հակավիբրացիոն նյութի շերտային հատվածը, որը Գերմանիայից ներկրվել է հատուկ մեր փողոցի վեց մասնաշենքերի հիմքային հատվածում տեղադրման համար։
Հաշվի առնելով այն, որ կառուցվող նոր փողոցի մոտակա տարածքում է գտնվում «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը, ուստի առավել քան կարևոր է Հայաստանում իր տեսակի մեջ յուրօրինակ այս նյութի օգտագործումը, որն իր հերթին լուծում է մի շարք խնդիրներ՝ վիբրացիայի և ձայնի մեկուսացման տեսանկյունից։
Ինչպես և խոստացել էինք, մենք ապահովում ենք բարձր որակ և ապահով շինություններ, որի շնորհիվ կստեղծվի լիարժեք և անվտանգ միջավայր։
Ինչու՞ վիբրացիոն մեկուսացում.
Արդյունաբերությունը, տրանսպորտը և քաղաքաշինությունը գնալով զարգանում է և նոր մարտահրավերներ ստեղծում՝ ձայնի և թրթռումների հետևանքով առաջացնելով խնդիրներ։ Առանց համապատասխան միջոցների, շենքերը, դրանցում ապրող մարդիկ, ավտոմեքենաները, ավտոկայանատեղիները կամ զգայուն բաղադրիչները անպաշտպան են անմիջական շրջակայքի թրթռումներից:
Վիբրացիոն մեկուսացման առավելությունները.
Շենքերի համար՝ շենքի կամ շինության հատվածի հուսալի վիբրացիոն պաշտպանություն արտաքին աղբյուրներից և դրանց թրթռումներից, շենքի հուսալիության բարձրացում, կյանքի և աշխատանքի որակի բարելավում և հարմարավետության ապահովում։