2016թ.-ին հիմնադրված «Ջի Էմ Դեվելոփեր» ընկերությունը, որը հանդես է գալիս APEX ապրանքանիշով, Երևանի փոքր կենտրոնում իրականացնում է ներդրումային ծրագրեր անշարժ գույքի կառուցապատման ոլորտում։

Ընկերության իրականացրած նախագծերից է կառավարության 2017թ․ N 1148-Ա  որոշմամբ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կառուցումը, Ամիրյան 26/4 հասցեում գտնվող բնակելի շենքը։ Ընկերության կառուցապատման եզակի ծրագրերից է «Հին Երևան»-ը, որում ներգրավվելով՝ մենք փորձել ենք նպաստել պատմամշակութային նշանակության տարածքների պահպանմանը։

ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ

Երևանի փոքր կենտրոնում իրականացնելով երեք ներդրումային ծրագրեր, ընկերությունն ունի հստակ նպատակ՝ ապահովել անընդհատ զարգացում և բարձր որակ: Ստեղծել աշխատատեղեր տարբեր ոլորտների մասնագետների համար, դարձնել հասանելի բարձր մակարդակի և որակի բնակարան ունենալու երազանքը: Այս ամենի հիմքում մայրաքաղաքի ավանդական ճարտարապետական տեսքի պահպանումն է, որը համատեղում ենք արդի տեխնոլոգիական ու ճարտարապետական լուծումների հետ: Մեր նպատակն է կանխորոշել բոլոր գնորդների ցանկությունները՝ դարձնելով դրանք իրականություն։

ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10

info@apex-gm.am

+37443002620

 

 

Apex. Copyright © 2022. All Rights Reserved.