ՀԻՆ ԵՐԵՎԱՆ

Երևանի պատմական կենտրոնում  իրականացվող եզակի նախագծերից է «Հին Երևան»-ը, որը գտնվում է Հանրապետության հրապարակին հարակից Արամի և Բուզանդ փողոցների միջնամասում։ Նախագծի հիմքում մայրաքաղաքի հին ճարտարապետական տեսքի և մշակութային նշանակության տարածքների պահպանումն է։

Չորս վերգետնյա և չորս ստորգետնյա հարկայնությամբ շենքը գնորդներին հանձնվելու է ինչպես բնակության՝ վերգետնյա երրորդ և չորրորդ հարկերը, այնպես էլ առևտրա-հասարակական նպատակներով։ Վերջին հարկում տեղակայվելու է ապակեպատ բարձրակարգ ռեստորան։

«Հին Երևան» ծրագրի՝ արխիվային նյութերից վերականգնվող շենքը, Ձեզ կտեղափոխի 19-րդ դարի  երևանյան կոլորիտային միջավայր:

Նախկինում այս ոճով է եղել վաճառական Ս․ Հախնազարյանի տունը (1880թ․)։ Երկհարկանի շինությունը հանդիսանում էր նշված ժամանակաշրջանի Երևանի ճարտարապետության տիպիկ օրինակներից, որտեղ եղել են խանութներ և բնակելի տներ։

Նախագծի ճարտարապետ՝ Լևոն Վարդանյան

ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10

info@apex-gm.am

+37443002620

 

 

Apex. Copyright © 2022. All Rights Reserved.